Ինքնայրում մաս 1

Ինքնայրում մաս 1

Նման վիճակը միշտ չէ, որ անմիջապես ընկալվում է որպես «նորմայից շեղում»: Առաջանում է անօգնականության զգացողություն, ամեն բան կորցնում է իր բնականոն ընթացքը, անձը զգում է իրեն անգործունակ, բացակայում է պատասխանատվություն վերցնելու կարողությունը, առաջ է գալիս կասկած սեփական կարողությունների վերաբերյալ:
Այս վիճակը շատ նման է այսպես կոչված «ինքնակոչի» համախտանիշին. մարդը սկսում է կասկածել իր իրական հնարավորությունների, կարողությունների, հմտությունների վրա, կարծում, որ «իր տեղում չէ, ունակ չէ, չունի հնարավորություն»:
Անձը նկատում է, որ ի վիճակի չէ լուծել չդադարող, անընդհատ փոփոխվող կյանքի պահանջները: Տվյալ վիճակում աստիճանաբար իջնում է արդյունավետությունը, մարդը արագ հոգնում է, հոգնածությունը վրա է հասնում սովորականից ավելի շուտ, ընկնում է տրամադրությունը:
Վերականգմանման համար պահանջվում է ավելի երկար ժամանակ: Այն (վերականգնումը) լինում է ավելի կարճատև:
Նույնիսկ ամենաթեթև սթրեսային իրավիճակի ի հայտ գալը հանգեցնում է նախկին զգացողությունների վերականգմանը, ստիպելով անձին զգալ ոչ կոմպետենտ, անկարող կատարել այս կամ այն պարտականությունները: Նման իրավիճակները կարող են հանգեցնել մի շարք խնդիրների կապված աշխատանքի, ընտանիքի, շրջապատում ունեցած փոխհարաբերությունների հետ:

Վերջին գրառումներ