Հաճախ տրվող հարցեր

MAGNUS

Հաճախ տրվող հարցեր

Հարգելի այցելու գաղտնիք չէ, որ «հոգեբույժին այցելել» արտահայտության հետ կապված հաճախակի առաջանում են տարատեսակ հարցեր, փորձեր են կատարվում պատկերացում կազմել, հասկանալ մասնագիտության հետ կապված մանրամասնություններն ու «մութ կողմերը»: Ելնելով դրանից ցանկանում ենք ներկայացնել ձեզ հաճախ տրվող հարցերը և, իհարկե, տալ սպառիչ պատասխաններ:
Ո՞վ է հոգեբույժը

Հոգեբույժը բժիշկ է, որը մասնագիտացած է  հույզերի, մտածողության և վարքային գործունեության խանգարումների ախտորոշման և բուժման վրա: Այլ կերպ ասած`բժիշկ է, որը տիրապետում է ոչ միայն ֆիզիկական այլև հոգեկան առողջության հետ կապված խորը գիելիքներին, ինչպես նաև նրանց միջև եղած փոխկապակցվածությանը:

Ո՞ր դեպքում է պետք դիմել հոգեբույժի խորհրդատվությանը
  1. Տրամադրության անկում, որը կարող է տևել մոտ 2 շաբաթ, նույնիսկ եթե չկա որևիցե էական պատճառ:
  2. Վարքային խանգարումներ կապված տարած սթրեսային իրավիճակի, կոնֆլիկտների, մտերիմի կորստի հետ:
  3. Տագնապային վիճակ, խուճապային գրոհեր, կպչուն մտքեր, լարվածություն:
  4. Քնի խանգարումներ
  5. Քրոնիկական հոգնածություն, հյուծվածություն, թուլություն, հետաքրքրությունների կորուստ-ակնառու սոմատիկ պաթոլոգիայի բացակայության դեպքում և այլն:
Եթե ես դիմում եմ հոգեբույժի, հոգեբանին նշանակում է, որ «խելագարվել» եմ

Ոչ. Հասարակության մեջ շրջանառում է կարծիք` կարծրատիպ,  այն մասին, որ հոգեբույժին կամ հոգեբանին դիմելը  ամոթ բան է և նշանակում է, որ դիմող անձը «խելագար է»: Այդ կարծրատիպի պատճառով էլ , շատերը կամ չեմ ցանկանում բուժումն իրականացնել կամ էլ բազմաթիվ «բարի կամեցողների» խոհուրդներով ինքնակամ ընդհատում են այն: Հոգեկան առողջության մասնագետին այցելելը իրականում նշանակում է «ճանապարհ գտնել» զգացողությունների, վարքի և ալյնի հետ կապված խնդիրների լուծման համար: Դա նույնն է, օրինակ, ինչ  որ տեսողության հետ կապված խնդիրների դեպքում աչքի բժիշկին այցելելը (որը հիմնականում որևիցե  դիսկոմֆորտ չի առաջացնում այցելուի մոտ): Բուժման ընթացքում նաև դրվում է ախտորոշում: Ախտորոշումը իրենից ներկայացնում է եղած խնդիրների  հակիրճ նկարագրությունը և անհրաժեշտ է հետագա բուժական, իրավական, վերականգնողական և այլն ծառայություններ կազմակերպելու համար: Ախտորոշումը «դրոշմ» չէ և չի խոսում անձի «ով» լինելու մասին:

Որո՞նք են հոգեբույժի և հոգեբանի տարբերությունները

Հոգեբույժ – ունի բժշկական կրթություն, զբաղվում է հոգեկան խանգարումների ախտորոշմամբ և բուժմամբ (լայն իմաստով՝ նորմայից տարբեր հոգեկան վիճակ): Այսինքն՝ հոգեբույժը բժիշկ է, ով իրավունք ունի նշանակել համապատասխան դեղամիջոցներ։
Հոգեբան – ունի բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում, չունի բժշկական կրթություն և հետևաբար չունի դեղորայք նշանակելու իրավունք:
Որպես կանոն, հոգեբույժներն ու հոգեբանները սերտորեն համագործակցում են հոգեկան հիվանդության բուժման և ախտորոշման գործում:
Մարդիկ, ովքեր կցանկանան ինքնուրույն լուծել իրենց հոգեբանական խնդիրները, հաճախ դիմում են հոգեբույժի, հոգեբանի։ Մարդիկ խոսում են իրենց շփոթության, վախի զգացումների, հաղորդակցման խնդիրների, թերարժեքության բարդույթի, իրականության բարդ, հաճախ հակասական ընկալման, այլ մարդկանց և իրենց մասին, հոգեսեռական դժվարությունների մասին։ Նրանք ցանկանում են ելք գտնել խառնաշփոթ իրավիճակից, ընդլայնել ինքնաճանաչման հնարավորությունները, հաղթահարել ճգնաժամը, զգալ մարմնական ուրախություններ, բարձրացնել սեփական ինքնագնահատականը։

Արդյո՞ք վտանգավոր են դեղամիջոցները

Ցանկացած դեղամիջոց, որը մենք  օգտագործում ենք կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել, լինի դա ցավազրկող դեղամիջոց կամ վիտամիններ` հատկապես , եթե այն չի նշանակվում  և վերահսկվում մասնագետի կողմից: Անգամ սննդամթերքը, որը մենք օգտագործում ենք մեր առօրյա կյանքում, կարող է որոշ չափով վտանգավոր լինել, քանի որ մեծ է զանազան պեստիցիդների կամ բակտերիաների պարունակության հավանականությունը: Այնուամենայնիվ, չ՞է որ  մենք շարունակում ենք  ամեն օր սնունդ օգտագործել:

Կարո՞ղ է դեղորայքի օգտագործումը կախյալության կամ չարաշահման վտանգ հանդիսանալ

Ինչ խոսք որոշ դեղամիջոցներ, այնպիսին ինչպիսիք են բենզոդիազեպինները, կարող են կախյալության վտանգ հանդիսանալ: Սակայն այդ դեղամիջոցները կարող են նշանակվել և օգտագործվել, եթե կանոնավոր կերպով հսկողություն է սահմանված բուժող բժշկի կողմից: Հակադեպրեսանտները կախյալություն չեն առաջացնում( դա նույն չէ ինչ որ ալկոհոլը, նիկոտինը, ափիոն տեսակի դեղամիջոցները) : Սակայն ինչ վերաբերվում է չարաշահմանը, ցավոք սրտի այն բավականին տարածված է, հատկապես Եվրոպական երկրներում:Որոշ բժիշներ հաճախ ախտորոշում եմ կլինիկական դեպրեսիա,այն դեպքում եթե այն իրականում չկա,’’ առատորեն’’ նշանակելով “ցանկալի հակադեպրեսանտները’’:Սակայն պետք է նշել, որ չարաշահումն ու կախյալությունը տարբերվում են իրարից: