Ուշադրության պակասի եւ գերշարժումային խանգարում

Ուշադրության պակասի եւ գերշարժումային խանգարում

Մանկական տարիքում հաճախ հանդիպող իմացական եւ վարքագծային խանգարումներից է “Ուշադրության պակասի եւ գերշարժումային խանգարում”-ը: Սկիզբ առնելով վաղ մանկական հասակում, այն առավել ցայտուն դրսեւորվում է կրտսեր դպրոցական տարիքում եւ կարող է ուղեկցել ողջ կյանքի ընթացքում:
Հիմնական ախտանշաններն են գերակտիվությունը եւ ուշադրության անբավարարությունը` տարբեր զուգակցումներով եւ արտահայտման աստիճաններով:

ՈւՊԳԽ-ն առավել կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ այն բացասաբար է ազդում ոչ միայն ուսումնառության, ճանաչողական գործընթացների զարգացման, այլեւ միջանձնային հարաբերությունների ձեւավորման վրա` խաթարելով  երեխայի սոցիալիզացիան եւ հասարակության մեջ ներառումը:
Ժամանակին մասնագիտական օգնության դիմելը, վաղ ախտորոշումը, բուժ-վերականգնողական      համապատասխան միջոցառումների ձեռնարկումը դրականորեն են ազդում երեխայի զարգացման, անձի ձեւաւորման եւ կյանքի որակի վրա: