«Առաջին բուժօգնության կազմակերպումը»
«Առաջին բուժօգնության կազմակերպումը»
«Առաջին բուժօգնության կազմակերպումը» աղետների, արտակարգ իրավիճակների, պատերազմների և խաղաղ պայմաններում․
- Թեմաները`
- Արտակարգ իրավիճակները, նրանց դասակարգումը
- Արյունահոսություններ, արյունահոսության դադարեցում, հատուկ վնասվածքներ: Քթային արյունահոսության դադարեցում: Իրադրային խնդիրներ:
- Վերքեր, վիրակապություններ, դասական և ձեռքի տակ եղած միջոցներով: Իրադրային խնդիրներ, գործնական հմտություններ:
- Շնչուղիների անցանելիության ապահովում մասնակի և ամբողջական խցանման դեպքերում, մանկական առանձնահատկությունները,Իրադրային խնդիրներ, գործնական հմտություններ:
- Առաջին բուժօգնություն, ծավալը,տուժածի առաջնային, երկրորդային զննում:
- Սիրտ-թոքային վերակենդանացում, մանկական առանձնահատկությունները, գործնական հմտություններ:
- Ինչպե՞ս ճանաչել և ախտորոշել սրտի, արյան շրջանառության սուր կանգ:
- Ինչպե՞ս հիվանդին (տուժածին) տեղավորել կողքի ապահով դիրքում:
- Ինչպե՞ս ստուգել պուլսի, շնչառության և գիտակցության առկայությունը:
- Ի՞նչն է կարևորվում և ի՞նչն է փոխվել ամերիկյան և եվրոպական վերջին ուղեցույցներում:
- Ինչպե՞ս կատարել սրտի անուղղակի մերսում և արհեստական շնչառություն:
- Տուժածների շտապ դուրսբերումը և տեղափոխումը
- Շրջակա միջավայրի/ բարձր և ցածր ջերմաստիճանի/ ազդեցությունը օրգանիզմի վրա: Այրվածքներ, ցրտահարություն:
- Կցուցադրվեն և կուսուցանվեն բազմաթիվ գործնական հմտություններ
Թիրախային լսարան` 16 տարեկանից բարձր բոլոր մարդկանց համար:
Ուսուցման ձևը՝ Առկա
Տևողությունը` 16 ժամ, 8 պարապմունք, շաբաթական 2 անգամ
Դասընթացը ամբողջությամբ ավարտելուց հետո տրվում է ավարտական վկայական