Հոգեբան

Վահե Բունիաթյան

Չկա առողջություն, առանց հոգեկան առողջության
Վահե Բունիաթյան

Ինքնակենսագրություն

Վահե Բունիաթյան

Հոգեբան
22.06.1969 Երևան

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

«Տաթև-95»  հոգեբանական աջակցության և խորհրդատվության կենտրոնի գործադիր տնօրեն, հոգեբան

«Magnus» արտահիվանդանոցային հոգեբուժական-հոգեթերապևտիկ կենտրոն

 

 Գործունեության ոլորտ
  • Անհատական ​​ հոգեբանական խորհրդատվության տրամադրում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց՝ ինչպիսիք են. դեպրեսիան, անհանգստությունը, ֆոբիաները, խուճապը, զգացումային, անձնային, վարքային և  այլ խանգարումներ ունեցողները ինչպես նաև դիսթրեսի կամ ճգնաժամային իրավիճակում գտնվողները:
  • Անհատական ​​և խմբային խորհրդատվություն այն անձանց համար, ովքեր ունեն հաղորդակցման խնդիրներ, այլ մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու ու շփվելու դժվարություններ, ինչպես նաև որոշումներ կայացնելու, տաբեր իրավիճակներում լուծումներ գտնելու և կառավարելու սահնափակ կարողություններ:
  • Հոգեբանների, սոցիալական աշխատողների, բժիշկների, ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր՝ հմտությունների կատարելագործման և զարգացման նպատակով:
  • Կրթական ծրագրեր մարդկանց/կազմակերպությունների համար՝ ուղղված սթրեսի կառավարման, հաղորդակցման, ծնողավարության հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ինքնավստահության և գիտելիքներ ձեռք բերելու  հարցում մոտիվացիայի բարձրացմանը:
  • Սոցիալ-հոգեբանական աջակցություն, մասնագիտության ընտրության հարցում խորհրդատվություն և շահերի պաշտպանություն խոցելի խմբերի համար:

 

Կատարված ծրագրեր (1989–այսօր).

 

  • ԱՀԿ Տարածաշրջանային հետազոտություն Հայաստանում մտավոր անկարողություն (ID) և/կամ երկարաժամկետ մտավոր խանգարումներ ունեցող չափահասների համար նախատեսված հաստատությունների որակի գնահատման վերաբերյալ, ԱՀԿ, Առողջապահության նախարարություն, Ազգային աշխատանքային խմբի (NWG) փորձագետ, 2017, 2018, 2019 թ.
  • Սոցիալ- հոգեբանական և առողջապահական ծառայությունների տրամադրում կարիքավոր երեխաների և ընտանիքների համար, UnaKids: (2015-2019 թթ.).
  • Խորհրդատվական հմտությունների զարգացման ուսուցում ֆիզիկական և

մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող Հայաստանի Արմավիր մարզի  երեխաների հետ աշխատող անձնամազմի համար: (Save the Children, մայիս-հուլիս 2018 թ.).

  • Հայաստանում ընտանեկան բռնության որակական ուսումնասիրության իրականացում (CQRDVA), ՄԱԲՀ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Հայաստան (ապրիլ-հուլիս 2017թ.)
  • Դասընթացներ Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի պետական զբաղվածության ​​գործակալությունների աշխատակիցների համար՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու արդյունավետ հաղորդակցման հմտությունների զարգացման նպատակով (USAID, Save the Children, LIFE ծրագիր (2015):
  • Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում նրանց զբաղվածության և աշխատանքով ապահովելու միջոցով (LIFE) ծրագիր, Հայաստանում մասնագիտական ​​ներառական կրթության զարգացման փոքր դրամաշնորհ, USAID, Save the Children (2013-2014):
  • Ծնողավարության ուսուցում Վորլդ Վիժն կազմակերպության ՏԶԾ-ի շահառուների համար, (2013 թ.):

                    

  • Վերապատրաստման դասընթացներ սոցիալ-հոգեբանական, բժշկական, մանկավարժական և սպասարկման այլ ոլորտներում աշխատող մասնագետների համար.
  • Ինտերակտիվ ուսուցում World Vision-ի սոցիալ-հոգեբանական խմբերի համար՝ խորհրդատվության և ծնողավարության հմտությունների զարգացման նպատակով (2005-2006).
  • Ուսուցիչների և մանկավարժների վերապատրաստում ՀՀ Արմավիր մարզում COAF (2005).

    

  • Ընդդնեմ երեխաների և կանանց հանդեպ բռնության ՅՈՒՆԻՍԵՖ (2002-2003), ՄԱԲՀ (2008-2010 թթ.):
  • Աջակցություն սոցիալապես անապահով երեխաներին և ընտանիքներին, Aid Armenia, Friends of Armenia UK (2003-2009 թթ.):
  • Աջակցություն և ծնողավարության ուսուցում հաշմանդամություն և խրոնիկ հիվանդություն ունեցող երեխաների ծնողների համար ՀԿ, ՅՈՒՆԻՍԵՖ, Առաքելություն Արևելք(2001-2004 թթ.):
  • ՀԿ-ները Հոգեկան առողջության ոլորտում՝զարգացման և ցանցային ստեղծման ծրագիր Հայաստանում (2000-2002 թթ.): Եվրոպական միություն, Մեծ Բրիտանիայի հանրային հիմնադրամ (2000-2002 թթ.):
  • Հոգեբանական օգնություն մանկական հաստատություններին (հատուկ դպրոցներին, մանկատներին, մանկապարտեզներին, հիվանդանոցներին, հանրակրթական դպրոցներին) Aid Armenia UK, SOS Kinderdorf.

 

Կրթություն

 

  • Երևանի պետական ​​համալսարան, հոգեբանների վերապատրաստման կենտրոն (2002-2004 թթ.)
  • Երևանի տնտեսագիտության պետական ​​համալսարան, տնտեսագիտության և սոցիոլոգիայի ֆակուլտետ (1990-1994 թթ.)
  • Երևանի պոլիտեխնիկական համալսատան էներգետիկայի ֆակուլտետ (1986-1990 թթ.)
  • Հաշվապահական հաշվառման և համակարգչային աջակցության հիմունքներ (1998)

 

 

Վերապատրաստման դասընթացներ

 

  • Խորհրդատվական հմտությունների զարգացման թրեյնինգ Տաթև-95 Հոգեբանական աջակցության և խորհրդատվության կենտրոն.. (1995թ)
  • Ավելի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ հինգ բաղադրիչ հիմնաքարեր (Five Building Blocks for Better Management), Aprikot Plus խորհրդատվական և թրեյնինգ կենտրոն: (2000 թ.)
  • Սթրեսի կառավարման, մոնիտորինգի և գնահատման ուսուցում, հոգեկան առողջության ոլորտում շահառուների ներգրավում, հոգեբուժական բժշկական մեթոդների այլընտրանքներ Interminds, Մեծ Բրիտանիա(2001):
  • Ընտանիքում և երեխաների մոտ հոգեկան առողջության ռիսկի գործոնների վաղ հայտնաբերման համակարգված մոտեցում (2003, 2008 թթ.) – Օնտարիոյի հայկական կանադական բժշկական ասոցիացիա (ACMAO)
  • Աուտիզմ և այլ հատուկ կարիքներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների ախտորոշում և բուժում: Օնտարիոյի Հայ-կանադական բժշկական ասոցիացիա (ACMAO). (2007)
  • Հոգեկան առողջության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուսուցում (2007, 2008) Հոգեբուժության համաշխարհային նախաձեռնություն:
  • Մասնագիտական ​​կոնտրակտներ: Տրանսակցիաներ. Հաղորդակման օրենքներ, Սանկտ Պետերբուրգի գործարքների վերլուծության ինստիտուտ SITA,  (2008),
  • Ծնողները որպես գործընկերներ զարգացման խնդիրներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների հայտնաբերման և բուժման գործում: Օնտարիոյի Հայ-կանադական բժշկական ասոցիացիան (ACMAO),(2009)
  • Հարավային Կովկասի տարածաշրջանային թրեյներների ուսուցում՝ տղամարդկանց գենդերային հավասարության խթանման և կանանց հանդեպ բռնությանը ընդդիմանալու խնդիրների լուծման հարցում ներգրավելու նպատակով ՄԱԲՀ, Արտաքին գործերի նախարարություն, Թբիլիսի (2010 թ.):
  • QualityRights էլեկտրոնային ուսուցում հոգեկան առողջության, մարդու իրավունքների և վերականգնման հիմունքների վերաբերյալ, ԱՀԿ Մարդու իրավունքների MOOC, 2018թ.
  • Իրավունքների «Որակի» թրեյնինգ. հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ, վերականգնում և ծառայությունների բարելավում ԱՀԿ, Վիլնյուս, Լիտվա, հունիս 2018թ.

 

 

Լեզուների իմացություն՝

հայերեն, ռուսերեն, անգլերեն-լավ,

Ունե՞ք հարցեր

Դիմելով մեր մասնագետին՝ Դուք կգտնեք Ձեր իրավիճակի համար լավագույն լուծումը։

Զանգահարի՛ր հիմա

Գրանցվել

Միանալ սոց-ցանցին

Թիմի այլ անդամներ

Իրինա Նիկոլայան
Ադմինիստրատոր

Իրինա Նիկոլայան

Աշխատասեր և պատասխանատու ադմինիստրատոր, ով կատարելագործում է նաև հոգեբանության բակալավրի իր կոչումը:
Գոհար Ասլանյան
Բուժքույր

Գոհար Ասլանյան

Մեր կենտրոնի հոգատար, համբերատար, բարեհամբույր և մասնագիտական բարձր ունակություններով օժտված բուժքույր։
Նարինե Մուրադյան
Ընտանեկան բժիշկ

Նարինե Մուրադյան

Բ.Գ.Թ., ԱԱԻ «Ընտանեկան բժշկության»  ամբիոնի դոցենտ, ԵՊԲՀ ՌԲՖ Աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս
Մարինե Արսենյան
Մանկական հոգեբույժ

Մարինե Արսենյան

Մասնագիտական ուղղվածությունը` "Մանկական եւ դեռահասության տարիքի սուիցիդալ վարքագծի կանխարգելումն ու բուժումը"
Աննա Բաբախանյան
Հոգեբան

Աննա Բաբախանյան

Հոգեբանական աջակցությունը օգնում է կյանքը նոր գույներով տեսնել, զգալ ինքնաճանաչման և ինքնաբացահայտման մտքերը՝ ճիշտ դասավորել նպատակին հասնելու համար:
Մարգարիտ Թադևոսյան
Հոգեբույժ

Մարգարիտ Թադևոսյան

Բժիշկ Հոգեբույժ, բ.գ.թ. դոցենտ, ավելի քան 60 հոդվածների, դասագրքերի, մենագրության, ուսումնա-մեթոդական ձեռնարկի հեղինակ:
Վահե Բունիաթյան
Հոգեբան

Վահե Բունիաթյան

Հոգեբանական խորհրդատվությունը մասնագիտական աջակցություն է հոգեպես առողջ մարդուն, ով կյանքի որոշակի փուլում ունի հոգեբանական խնդիրներ: