Մարինե Մերուժանի Արսենյան
Մանկական հոգեբույժ
Ծննդյան թիվ 18.05.1963
Մանկական հոգեբույժ /”ՍԳԼ” ԲԿ ՄՀԴ Մասնագիտական ուղղվածությունը` “Մանկական եւ դեռահասության տարիքի սուիցիդալ վարքագծի կանխարգելումն ու բուժումը”:
1981-1988թթ. ուսանել է ԵՊԲՀ-ի մանկաբուժության ֆակուլտետում` ստանալով մանկաբույժի որակավորում:
1998-1999թթ. անցել է ինտերնատուրա ԵՔՆՀԴ-ում /”Ավան” ՀԱԿ/ “մանկական հոգեբուժություն” մասնագիտությամբ եւ առ այսօր ծավալում է մասնագիտական գործունեություն որպես մանկական հոգեբույժ:
2003-2020թթ. ծավալել է նաեւ մանկավարժա- դասախոսական գործունեություն /ԵՊՀ, “Ալաշկերտ” համալսարան, “ՍԳԼ” ԲԿ ՊԲՔ/:
Բազմիցս վերապատրաստվել է մեծահասակների եւ մանկական հոգեբուժության, հոգեթերապիայի, հոգեվերլուծության, բժշկագիտության տարբեր դիսցիպլինաների ոլորտներում, անցկացնում է սեմինարներ “Մանկական հոգեբուժության արդի հիմնախնդիրների վերաբերյալ” /”ԱՍԽ”, “ՈւՊԳԽ”, ” Մտավոր հետամնացություն”, “Նեւրոտիկ, սթրեսով պայմանավորված սոմատոֆորմ խանգարումներ”, ” Ֆոբիկ-տագնապային խանգարումներ “, ” ՕԿԽ”/` նախատեսված հոգեբանների, լոգպեդների, ընտանեկան բժիշկների համար:
2003թ.-ից զբաղվում է գիտա-բժշկական գործունեությամբ՝ մասնակցում համահայկական եւ միջազգային գիտաժողովների, տպագրում հոդվածներ, արժանացել է պատվոգրերի, միջազգային դիպլոմի:
1992-2022թթ. “Մուրացան” ՀՀ-ի մանկական հոգեբույժ խորհրդատու:
Համագործակցել է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ` ի նպաստ ՀՀ-ում մանկական հոգեբուժական ծառայության բարելավմանը: Հանդիսանում է ՀՄՀՀԱ, ՀԵԲԱ, ՀՀՀԱ-ի անդամ:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, գերմաներեն լեզուների, ուսումնասիրում է ֆրանսերեն լեզուն:
Առ այսօր աշխատում է “ՍԳԼ” ԲԿ ՄՀԴ, “Մագնուս” ՀԿ-ում ` կրելով մանկական հոգեբույժի պատվավոր կոչումը:
Դիմելով մեր մասնագետին՝ Դուք կգտնեք Ձեր իրավիճակի համար լավագույն լուծումը։
Զանգահարի՛ր հիմա
Գրանցվել