Մանկական հոգեբույժ

Մարինե Արսենյան

Будьте счастливы. Это один из способов быть мудрым.
Մարինե Արսենյան

Ինքնակենսագրություն

Մարինե Մերուժանի Արսենյան
Մանկական հոգեբույժ
Ծննդյան թիվ 18.05.1963

Մանկական հոգեբույժ /”ՍԳԼ” ԲԿ ՄՀԴ Մասնագիտական ուղղվածությունը` “Մանկական եւ դեռահասության տարիքի սուիցիդալ վարքագծի կանխարգելումն ու բուժումը”:

1981-1988թթ. ուսանել է ԵՊԲՀ-ի մանկաբուժության ֆակուլտետում` ստանալով մանկաբույժի որակավորում:

1998-1999թթ. անցել է ինտերնատուրա ԵՔՆՀԴ-ում /”Ավան” ՀԱԿ/ “մանկական հոգեբուժություն” մասնագիտությամբ եւ առ այսօր ծավալում է մասնագիտական գործունեություն որպես մանկական հոգեբույժ:

2003-2020թթ. ծավալել է նաեւ մանկավարժա- դասախոսական գործունեություն /ԵՊՀ, “Ալաշկերտ” համալսարան, “ՍԳԼ” ԲԿ ՊԲՔ/:

Բազմիցս վերապատրաստվել է մեծահասակների եւ մանկական հոգեբուժության, հոգեթերապիայի, հոգեվերլուծության, բժշկագիտության տարբեր դիսցիպլինաների ոլորտներում, անցկացնում է սեմինարներ “Մանկական հոգեբուժության արդի հիմնախնդիրների վերաբերյալ” /”ԱՍԽ”, “ՈւՊԳԽ”, ” Մտավոր հետամնացություն”, “Նեւրոտիկ, սթրեսով պայմանավորված սոմատոֆորմ խանգարումներ”, ” Ֆոբիկ-տագնապային խանգարումներ “, ” ՕԿԽ”/` նախատեսված հոգեբանների, լոգպեդների, ընտանեկան բժիշկների համար:

2003թ.-ից զբաղվում է գիտա-բժշկական գործունեությամբ՝ մասնակցում համահայկական եւ միջազգային գիտաժողովների, տպագրում հոդվածներ, արժանացել է պատվոգրերի, միջազգային դիպլոմի:

1992-2022թթ. “Մուրացան” ՀՀ-ի մանկական հոգեբույժ խորհրդատու:

Համագործակցել է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ` ի նպաստ ՀՀ-ում մանկական հոգեբուժական ծառայության բարելավմանը: Հանդիսանում է ՀՄՀՀԱ, ՀԵԲԱ, ՀՀՀԱ-ի անդամ:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, գերմաներեն լեզուների, ուսումնասիրում է ֆրանսերեն լեզուն:

Առ այսօր աշխատում է “ՍԳԼ” ԲԿ ՄՀԴ, “Մագնուս” ՀԿ-ում ` կրելով մանկական հոգեբույժի պատվավոր կոչումը:

Ունե՞ք հարցեր

Դիմելով մեր մասնագետին՝ Դուք կգտնեք Ձեր իրավիճակի համար լավագույն լուծումը։

Զանգահարի՛ր հիմա

Գրանցվել

Միանալ սոց-ցանցին

Թիմի այլ անդամներ

Իրինա Նիկոլայան
Ադմինիստրատոր

Իրինա Նիկոլայան

Աշխատասեր և պատասխանատու ադմինիստրատոր, ով կատարելագործում է նաև հոգեբանության բակալավրի իր կոչումը:
Գոհար Ասլանյան
Բուժքույր

Գոհար Ասլանյան

Մեր կենտրոնի հոգատար, համբերատար, բարեհամբույր և մասնագիտական բարձր ունակություններով օժտված բուժքույր։
Նարինե Մուրադյան
Ընտանեկան բժիշկ

Նարինե Մուրադյան

Բ.Գ.Թ., ԱԱԻ «Ընտանեկան բժշկության»  ամբիոնի դոցենտ, ԵՊԲՀ ՌԲՖ Աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս
Մարինե Արսենյան
Մանկական հոգեբույժ

Մարինե Արսենյան

Մասնագիտական ուղղվածությունը` "Մանկական եւ դեռահասության տարիքի սուիցիդալ վարքագծի կանխարգելումն ու բուժումը"
Աննա Բաբախանյան
Հոգեբան

Աննա Բաբախանյան

Հոգեբանական աջակցությունը օգնում է կյանքը նոր գույներով տեսնել, զգալ ինքնաճանաչման և ինքնաբացահայտման մտքերը՝ ճիշտ դասավորել նպատակին հասնելու համար:
Մարգարիտ Թադևոսյան
Հոգեբույժ

Մարգարիտ Թադևոսյան

Բժիշկ Հոգեբույժ, բ.գ.թ. դոցենտ, ավելի քան 60 հոդվածների, դասագրքերի, մենագրության, ուսումնա-մեթոդական ձեռնարկի հեղինակ:
Վահե Բունիաթյան
Հոգեբան

Վահե Բունիաթյան

Հոգեբանական խորհրդատվությունը մասնագիտական աջակցություն է հոգեպես առողջ մարդուն, ով կյանքի որոշակի փուլում ունի հոգեբանական խնդիրներ: