Անհատական Աճ

Խորհրդատվություն

Մինչ մենք մեծանում ենք, մեծահասակները հոգում են մեր անձնական աճի մասին: Բայց գալիս է մի պահ երբ դուք պետք է զբաղվեք Ձեր անձնական աճով։ Մեր մասնագետները կօգնեն Ձեզ չմոլորվել այս հնարավորությունների անսահման աշխարհում։

Դիմել մասնագետին

Մասնագիտության կողմնորոշում

Խորհրդատվություն

Մեր մասնագետները կօգնեն Ձեզ, եթե զգում եք մասնագիտական ​​փակուղի կամ ստեղծագործական բլոկ (անորոշ, անհետաքրքիր, մասնագիտական ​​և կարիերայի նպատակներ և այլն):

Դիմել մասնագետին

Երեխաների զարգացում

Խորհրդատվություն

Հոգեբանական խաղերի մշակման օգնությամբ մասնագետը կօգնի Ձեր երեխայի մեջ զարգացնել անհրաժեշտ բոլոր հմտություններն ու որակները։

Դիմել մասնագետին
Անհատական Աճ
սա ինքնազարգացում է, որը բնութագրվում է գիտակցաբար անհատի ցանկությամբ՝ դառնալ ավելի լավը, քան հիմա է, լինել ավելի խելացի և խոստումնալից:
Մասնագիտության կողմնորոշում
բացահայտելով անձի անհատական ​​հատկանիշները և կարողությունները, կաջակցենք մասնագիտության գիտակցված ընտրության հարցում
Երեխաների զարգացում
Մասնագետը խորհուրդ կտա երեխայի զարգացման համար համապատասխան ծրագիր, որն իր հերթին հետաքրքիր և օգտակար կլինի նրան։

Հոգեբուժի

Խորհրդատվություն

Հոգեբույժի խորհրդատվությունը մասնագիտական աջակցություն է հոգեպես առողջ, ինչպես նաև հոգեկան խնդիրներ ունեցող այն անձանց որոնք ունեն խնդիրներ կապված քնի, հույզերի(տագնապ, վախ, տրամադրության փոփոխություն և այլն) տհաճ կպչուն մտքերի, վարքային խանգարումների հետ։

Դեպրեսիվ խանգարում

ուղեկցվում է տևական ժամանակ տրամադրության անկումով, հաճույքի և հետաքրքրությունների կորստով, հյուծվածությամբ, որն էլ իր հերթին կարող է բերել գերհոգնածության և ակտիվության իջեցմամբ։

Տագնապային խանգարում

Տագնապային խանգառումները դրսևորվում են վերահաս վտանգի զգացողություններով, վախով, ապագայի վերաբերյալ անհասկանալի և/կամ չհիմնավորված անհանգստություններով։

Հոգեսոմատիկ հիվանդություններ

կարող են առաջանալ հոգեկան տրավմայի ազդեցության հետևանքով։ Սովորաբար մարդը ներկայացնում է կրկնվող ֆիզիկական գանգատներ, որոնց բնույթը և տեղակայումը իրականության չեն համապատասխանում և հաճախակի ուղեկցվում են ծանր ապրումներով։

Օբսեսիվ կոմպուլսիվ խանգարում

Հիմնական նշաններն են կրկնվող սևեռուն մտքերը և կպչուն գործողությունները։

Հոգեբանի

Խորհրդատվություն

Հոգեբանական խորհրդատվությունը իրականացվում է հոգեբանի հետ կանոնակարգված հանդիպումների ձևով, որոնց ընթացքում հստակեցվում են այցելուի խնդիրները, բացահայտվում են նրա ներքին ռեսուրսները և մշակվում առավել արդյունավետ վարքային դրսևորումներ։

Դիմել մասնագետին
Անհատական

Անհատական խորհրդատվությունը մասնագիտական աջակցություն է հոգեպես առողջ մարդուն, ով կյանքի որոշակի փուլում ունի խնդիրներ, դժվարություններ կամ պարզապես ձգտում է ինքնաճանաչման և ինքնակատարելգործման։

Ընտանեկան

Խորհրդատվությունը նպատակ ունի կանխարգելել և վերականգնել խաթարված միջանձնային հարաբերությունները, հաղթահարել ընտանիքի անդամների կամ անդամներից մեկի մոտ առկա հուզական խանգարումները։

Խմբակային

Խմբային աշխատանքը աջակցության առանձին տեխնիկա չէ, ավելի շուտ գործիք է, որը հիմնված է յուրաքանչյուր մասնակցի համար հոգեբանական աջակցության նպատակով կիրառել խմբային խորհրդատվություն։

Առցանց

Դուք կարող եք հեշտությամբ առցանց հոգեբանական խորհրդատվություն ստանալ՝ օգտագործելով համակարգիչ, պլանշետ կամ շարժական սարք հատուկ հավելվածի կամ նույնիսկ պարզապես բրաուզերի միջոցով։

Պարզ Գործընթաց

Ինչպե՞ս ենք մենք աշխատում

Քայլ 1:

Հոգեախտորոշում

Ախտորոշման արդյունքների հիման վրա ստացված տվյալները վերլուծվում և համեմատվում են միմյանց հետ՝ ձևավորելով այցելուի անձի հոգեբանական դիմանկարը, իսկ եզրակացության մեջ ներկայացված են կառուցվածքային ձևով:

Քայլ 2:

Խորհրդատվություն

Մասնագիտական խորհրդատվությունը ​​հոգեբանական աջակցության ձև է իրավասու խորհրդատուի և հաճախորդի միջև փոխգործակցության ձևով պայմանավորված հաճախորդի շահերով և ուղղված նրա օգտին:

MAGNUS

Հաճախ տրվող հարցեր

Հարգելի այցելու գաղտնիք չէ, որ «հոգեբույժին այցելել» արտահայտության հետ կապված հաճախակի առաջանում են տարատեսակ հարցեր, փորձեր են կատարվում պատկերացում կազմել, հասկանալ մասնագիտության հետ կապված մանրամասնություններն ու «մութ կողմերը»: Ելնելով դրանից ցանկանում ենք ներկայացնել ձեզ հաճախ տրվող հարցերը և, իհարկե, տալ սպառիչ պատասխաններ:

Ո՞վ է հոգեբույժը

Հոգեբույժը բժիշկ է, որը մասնագիտացած է  հույզերի, մտածողության և վարքային գործունեության խանգարումների ախտորոշման և բուժման վրա: Այլ կերպ ասած`բժիշկ է, որը տիրապետում է ոչ միայն ֆիզիկական այլև հոգեկան առողջության հետ կապված խորը գիելիքներին, ինչպես նաև նրանց միջև եղած փոխկապակցվածությանը:

հոգեբույժին կամ հոգեբանին դիմելիս նշանակում է, որ «խելագարվել» եմ

Ոչ. Հասարակության մեջ շրջանառում է կարծիք` կարծրատիպ,  այն մասին, որ հոգեբույժին կամ հոգեբանին դիմելը  ամոթ բան է և նշանակում է, որ դիմող անձը «խելագար է»: Այդ կարծրատիպի պատճառով էլ , շատերը կամ չեմ ցանկանում բուժումն իրականացնել կամ էլ բազմաթիվ «բարի կամեցողների» խոհուրդներով ինքնակամ ընդհատում են այն: Հոգեկան առողջության մասնագետին այցելելը իրականում նշանակում է «ճանապարհ գտնել» զգացողությունների, վարքի և ալյնի հետ կապված խնդիրների լուծման համար: Դա նույնն է, օրինակ, ինչ  որ տեսողության հետ կապված խնդիրների դեպքում աչքի բժիշկին այցելելը (որը հիմնականում որևիցե  դիսկոմֆորտ չի առաջացնում այցելուի մոտ): Բուժման ընթացքում նաև դրվում է ախտորոշում: Ախտորոշումը իրենից ներկայացնում է եղած խնդիրների  հակիրճ նկարագրությունը և անհրաժեշտ է հետագա բուժական, իրավական, վերականգնողական և այլն ծառայություններ կազմակերպելու համար: Ախտորոշումը «դրոշմ» չէ և չի խոսում անձի «ով» լինելու մասին:

Ո՞ր դեպքում է պետք դիմել հոգեբույժին
  1. Տրամադրության անկում, որը կարող է տևել մոտ 2 շաբաթ, նույնիսկ եթե չկա որևիցե էական պատճառ:
  2. Վարքային խանգարումներ կապված տարած սթրեսային իրավիճակի, կոնֆլիկտների, մտերիմի կորստի հետ:
  3. Տագնապային վիճակ, խուճապային գրոհեր, կպչուն մտքեր, լարվածություն:
  4. Քնի խանգարումներ
  5. Քրոնիկական հոգնածություն, հյուծվածություն, թուլություն, հետաքրքրությունների կորուստ-ակնառու սոմատիկ պաթոլոգիայի բացակայության դեպքում և այլն:
Որո՞նք են հոգեբույժի և հոգեբանի տարբերությունները

Հոգեբույժ – ունի բժշկական կրթություն, զբաղվում է հոգեկան խանգարումների ախտորոշմամբ և բուժմամբ (լայն իմաստով՝ նորմայից տարբեր հոգեկան վիճակ): Այսինքն՝ հոգեբույժը բժիշկ է, ով իրավունք ունի նշանակել համապատասխան դեղամիջոցներ։
Հոգեբան – ունի բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում, չունի բժշկական կրթություն և հետևաբար չունի դեղորայք նշանակելու իրավունք:
Որպես կանոն, հոգեբույժներն ու հոգեբանները սերտորեն համագործակցում են հոգեկան հիվանդության բուժման և ախտորոշման գործում:
Մարդիկ, ովքեր կցանկանան ինքնուրույն լուծել իրենց հոգեբանական խնդիրները, հաճախ դիմում են հոգեբույժի, հոգեբանի։ Մարդիկ խոսում են իրենց շփոթության, վախի զգացումների, հաղորդակցման խնդիրների, թերարժեքության բարդույթի, իրականության բարդ, հաճախ հակասական ընկալման, այլ մարդկանց և իրենց մասին, հոգեսեռական դժվարությունների մասին։ Նրանք ցանկանում են ելք գտնել խառնաշփոթ իրավիճակից, ընդլայնել ինքնաճանաչման հնարավորությունները, հաղթահարել ճգնաժամը, զգալ մարմնական ուրախություններ, բարձրացնել սեփական ինքնագնահատականը։

Մենք կկապվենք Ձեզ հետ

Դիմելով մեր մասնագետներին՝ Դուք կգտնեք Ձեր իրավիճակի համար լավագույն լուծումը։

Տեղեկատվական գրառումներ

Բլոգ

Այստեղ կարող եք հետևել մեր նորություններին, իրադարձություններին լինել իրազեկ անցկացվող միջոցառումների մասին, ինչպես նաև հետևել մեր կողմից հրապարակվող գրառումներին, որոնք դրական լիցքեր կհաղորդեն Ձեզ