MAGNUS
Հոգեախտորոշում
Հոգեախտորոշումը դիֆերենցիալ հոգեբանության մեթոդ է, որն ուղղված է հոգեկան հատկությունների և անհատականության գծերի բացահայտմանը, որոնք միասին կազմում են մարդու հոգեկան որակը:
Ինչպե՞ս է իրականացվում հոգեախտորոշումը:
Ախտորոշման գործընթացը ներառում է զրույց պացենտի հետ, վարքագծային բնութագրերի և ռեակցիաների վերլուծություն, թեստային մեթոդներ (հարցաթերթիկներ, որոնք ընտրվում են կախված խնդրանքից և տարիքից), պրոյեկտիվ մեթոդներ (նկարչություն, մեկնաբանություն – իրավիճակների, իրադարձությունների, պատկերների մեկնաբանություն):
Ախտորոշման արդյունքների հիման վրա ստացված տվյալները վերլուծվում և համեմատվում են միմյանց հետ՝ ձևավորելով հիվանդի անձի հոգեբանական դիմանկարը, իսկ եզրակացության մեջ ներկայացված են կառուցվածքային ձևով:
Ձեռք բերված տվյալների հիման հաջորդիվ կատարվում է հետևյալ հաճախ հանդիպող տարբերակներից մեկը՝
- Տրվում են կոնկրետ առաջարկություններ ինքնուրույն աշխատանքի համար (վարժություններ անհրաժեշտ հմտությունների ձևավորման համար, գրքեր՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի)։
- Բացահայտվել են հոգեթերապևտիկ աշխատանքի խնդրահարույց ոլորտներ-թիրախներ, որոնք հետագայում քնարկվում են և շտկվում համապատասխան մասնագետի հետ։
- Որոշվում է հետագա ընթացքի ամենաարդյունավետ ձևաչափն ու ուղղությունները՝ թե սեփական կյանքում փոփոխություններ մտցնելու և թե ուրիշների հետ առողջ հարաբերություններ կառուցելու համար։