Գաղտնիության քաղաքականություն
Սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ քաղաքականություն) ներկայացնում է Magnus արտահիվանդանոցային հոգեբուժական-հոգեթերապեւտիկ կենտրոն (այսուհետ՝ Magnus) պաշտոնական կայքի՝ www.magnus.am (այսուհետ՝ Կայք) այցելուների և Magnus-ի հաճախորդների (այսուհետ՝ Օգտագործող) անձնական տվյալների մշակման, կիրառության և պաշտպանության ապահովման ընդհանուր դրույթները։
Magnus խիստ կարևորում է իր կայքի Օգտագործողների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը։ Կայքի բովանդակությունը և Քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ։ Կայքում օգտագործվող բոլոր հասկացություններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը: Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:
Magnus-ն իրավունք է վերապահում փոփոխել ցանկացած դրույթ, որը ներկայացված է Քաղաքականությունում՝ առանց Օգտագործողի նախնական ծանուցման։ Ցանկացած կիրառվող փոփոխություն կներկայացվի Օգտագործողի ուշադրությանը Կայքի համապատասխան բաժնում:
1․Անձնական տվյալների հավաքագրում
Magnus-ը կարող է հավաքագրել Օգտագործողի հետևյալ անձնական տվյալները.
- Տեղեկատվություն, որը Օգատգործողը տրամադրում է Magnus-ին սեփական կամքով՝ Կայքում տեղադրված հայտերը լրացներիս, նորություններին բաժանորդագրվելիս, Կայքի հետադարձ արագ կապի ծառայության (այսուհետ՝ Չատ) միջոցով Magnus-ի հետ հաղորդակցվելիս։ Օգտագործողի անձնական տվյալները հասանելի են դառնում Magnus-ին այն պահից, երբ Օգտագործողը լրացնում և ուղարկում է հայտը կամ բաժանորդագրվում է նորություններին։
- Տեղեկատվություն, որը Magnus-ը ձեռք է բերում Կայքին կից 3-րդ կողմ գործիքների միջոցով, օրինակ՝ Օգտագոծողի բրաուզերի կամ Կայքից օգտվելու համար օգտագործվող սարքի վերաբերյալ տեղեկություն, Կայքի էջի այցելության վերաբերյալ տեղեկություն, գեոլոկացիայի վերաբերյալ տեղեկություն և այլն։ IP հասցեներից տվյալների ստացումը, բրաուզերի վերաբերյալ տեղեկատվությունը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Օգտագործողը այցելում է Կայք:
Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է Կայքի կողմից հավաքագրվող անձնական տեղեկատվություն/տվյալ և կիրառվում է բացառապես Magnus-ի ներքին հետազոտությունների և առավել հաճախորդամետ ծառայությունների մատուցման նպատակով։
2․Տվյալների օգտագործման եղանակներ
Magnus-ն օգտագործում է գրանցման, հայտերի լրացման, բաժանորդագրման, «Հետադարձ կապի» որևէ ձևի կամ Կայքին կից 3-րդ կողմի գործիքների միջոցով հավաքագրված Օգտագործողի անձնական տվյլաները միայն հետևյալ նպատակներով՝
- Սպասարկման որակի բարձրացման նպատակով Կայքի բարելավման համար,
- Օգտագործողի պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,
- Ներդրողների համար նախատեսված նորություններ պարունակող էլեկտրոնային նամակների ուղարկման համար,
- Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար,
- Օգտագործողի հարցումներին պատասխանելու նպատակով, օրինակ երբ վերջինս լրացրել է հայտ, կապ է հաստատել Magnus-ի հետ Կայքում առկա Չատի միջոցով կամ «Հետադարձ կապի» այլ եղանակով,
- Տրամադրել Օգտագործողին հետաքրքրող կամ Magnus-ի կարծիքով հնարավոր հետաքրքրող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն,
- Magnus-ի և Օգտագործողի միջև պայմանագրով ամրագրված ցանկացած պարտավորության իրագործման նպատակով,
- Կայքի ցանկացած ինտերակտիվ հատկության հասանելիություն ապահովելու նպատակով,
- Կայքում առկա տեղեկության վերաբերյալ փոփոխությունների մասին ծանուցելու նպատակով,
- Կայքից օգտվելու համար օգտագործված սարքին Կայքը առավել հարմարացնելու նպատակով,
- Կայքի կիրառելիության և գովազդային արշավների վերաբերյալ տվյալների վերլուծության նպատակով,
- Հնարավոր խնդիրների և չարաշահումների բացահայտման և դրանց համապատասխան հնարավոր լուծումների տրամադրման նպատակով։
Օգտագործողի կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում/բազայում, որն ավտոմատ կերպով թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս:
3․Օգտագործողի տվյալների պաշտպանության եղանակներ
Օգտագործողի անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը: Բացի այդ ցանկացած տվյալ, որը Օգտագործողը մուտքագրում է կայքում պաշտպանված է Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիայի միջոցով: Magnus-ը իրակացնում է մի շարք անվտանգության գործառույթներ՝ ապահովելու Օգտագործողի անվտանգ այցելություն Կայք։
4․«Cookie»-ների օգտագործում
Magnus-ը Կայքի միջոցով ձգտում է ապահովել առավելագույնս հասանելի և Օգտագործողին համապատասխանեցված տեղեկատվություն։ Այս նպատակով Magnus-ը օգտագործում է cookie-ֆայլեր, որոնք փոքր տեքստային ֆայլեր են և որոշակի վեբ-կայքեր այցելելու ժամանակ պահպանվում են Օգտագրծողի համակարգչում կամ բջջային սարքում: Magnus-ը օգագործում է cookie-ֆայլերը մի քանի նպատակներով․
- Օգտագործողի՝ Կայքի հետագա այցելությունների նպատակով նախընտրությունները հասկանալու և հիշելու համար,
- Կայքի օգտագործման վերլուծության, այցելուների թվի հաշվարկի և վեբ-կայքի կատարելագործման համար;
- Սոցիալական ցանցերը Կայքին ինտեգրելու համար,
- Կայքին կցված գովազդներին հետևելու, համակարգելու և վերլուծելու համար,
- Մատուցվող ծառայությունների որակի բարելավման և կատարելագործման համար։
Եթե Օգտագործողը շարունակում է Կայքի կիրառությունը, ապա նա ավտոմատ կերպով համաձայնվում է վերոնշյալ նպտակաների համար Կայքի cookie-ֆայլերի միջոցով անձնական տվյլաների հավաքագրմանը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք անջատել cookie-ֆայլեր բրաուզերի կարգավորումներից, սակայն cookie-ֆայլերի անջատումը կարող է հանգեցնել տեխնիկական դժվարությունների և Կայքի մասնակի կիրառության։
5․Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց
Magnus-ը չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Օգտագործողի անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Օգտագործողների նախնական համաձայնության: Magnus-ը կարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Magnus-ի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Magnus-ը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել Կայքի տիրույթում Օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:
Կայքի սպասարկումը իրականացնող անձինք և այլ անձինք, ովքեր աջակցում են Կայքի շահագործման, գործունեության իրականացման, Օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը:
Magnus-ը կարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Magnus-ի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Օգտագործողների վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:
6.Քաղաքականության փոփոխությունները
Magnus-ն իրավունք է վերապահում փոփոխել ցանկացած դրույթ, որը ներկայացված է Քաղաքականությունում՝ առանց Օգտագործողի նախնական ծանուցման։ Ցանկացած կիրառվող փոփոխություն կներկայացվի Օգտագործողի ուշադրությանը Կայքի համապատասխան բաժնում: