MAGNUS
Մեր մասին
Մեր կենտրոնի թևրապևտիկ և վերականգնողական միջոցառումներն այնպես են կազմակերպված, որ հնարավորություն են տալիս իրագործել բուժական միջոցառումները ստացիոնարից դուրս պայմաններում: Դա հարմար է նրանով, որ պացիենտը ստանալով համապատասխան բուժում, միևնուն ժամանակ չի կտրվում իր առօրյա կյանքից, հնարավորինս պահպանելով կյանքի կենսակերպը: Այս մոտեցումն ունի բարձր արդյունավետության ցուցանիշներ, քանի որ հնարավորություն է տալիս հիվանդներին ստանալ անհատական բուժման ծրագիր:
Մեր կենտրոնում պացիենտները հնարավորություն ունեն ընտրել բուժման տարբեր մեթոդներ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հիվանդի անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը:
«Magnus» կենտրոնում կազմակերպվում է նաև բուժական և խորհրդատվական աջակցություն մանկական հոգեբույժի կողմից, որը նեռարում է հետազոտում, ախտորոշում, բուժում, ինչպես նաև խորհուրդներ ծնողներին երեխայի առօրյան կազմակերպելու, նախադրյալները բացահայտելու, հմտությունները զարգացնելու, մասնագիտական կողմնորոշմանն աջակցելու վերաբերյալ՝ ներդաշնակ տարիքային զարգացումն ապահովելու համար:
Սոմատիկ հիվանդություններ
Ինչպես հայտնի է սոմատիկ հիվանդությունները հաճախակի ուղեկցվում են այս կամ այն հոգեբանական խնդիրներով (տագնապ, վախ, ներքին անհանգստություն, տրամադրության անկում և այլն), և հակառակը հոգեբանական – հոգեկան խնդիրները հաճախակի ուղեկցվում են մարմնական բնույթի գանգատներով (գլխացավ, գլխապտույտ, ԶՃ-ի բարձրացում, հաճախասրտություն և այլն), որոնք որպես կանոն կապված չեն լինում որևիցե օրգան համակարգի ախտահարման հետ, այլ իրենցից ներկայացնում են հոգեմարմնական դրսևորման մի ձև:
Նմանատիպ խնդիրների բացահայտման, ախտորոշման, դիֆերենցման և բուժման պրոցեսներն իրականացվում են կենտրոնի հմուտ ընտանեկան բժշկի կողմից:
Բուժման արդյունավետություն
Բուժման պրոցեսի արդյունավետությունը ապահովելու նպատակով հաճախ ներգրավվում են նաև պացիենտի ընտանիքի անդամները, քանի որ բուժման ընթացքն և ելքն ուղղակիորեն կապված են ընտանիքում ճիշտ փոխըմբռնումից և հաղորդակցությունից: